ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2012 թվականի N 986-Ա
Է. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Էդուարդ Միրզոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012թ. հոկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հոկտեմբերի 9-ի N 986-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Կ. Հովհաննիսյան - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Սիրունյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Շ. Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան - «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարյան - երաժշտագետ (համաձայնությամբ)
Լ. Չաուշյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Ա. Միրզոյան - Է. Միրզոյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան