ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2012 թվականի N 989-Ա
Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Գալոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հոկտեմբերի 9-ի N 989-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Հ. Դարբինյան -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վ. Հակոբյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Ս. Չալյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Գալոյան -Ա. Գալոյանի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան