Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2012 թվականի N 1399-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3 և Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1399-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի N 3 ԵՎ ԵրԵՎան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեներՈՒՄ ԳՏՆՎՈՂ հանրակացարաններում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

Բնակության վայրը Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները Անձնագրային տվյալները Հատկացման տարեթիվը Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը

(քառ. մետր) Զբաղեցված բնակելի տարածքի սկզբնական հաշվեկշռային արժեքը (դրամ) Սեփականու-թյան տեսակը Բնակելի տարածքների պատկանելու-թյունը

1 2 3 4 5 6 7 8

Քաղ. Գյումրի, Արևելյան փող., N 3

հանրակացարան,

բն. 6 Սողոյան Հովհաննես

Սողոյան Վեհանուշ Հովհաննեսի

Սողոյան Գյուլիզար

Սողոյան Հարություն

Հովհաննեսի AC0452503, տրված` 19.12.1998 թ., 016-ի կողմից

AK0423031, տրված` 18.01.2010 թ., 016-ի կողմից

AC0450997, տրված` 19.12.1998 թ., 016-ի կողմից

AK0423029, տրված` 18.01.2010 թ., 016-ի կողմից 1995 թ. 43.15 5026 ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Քաղ. Երևան, Աճառյան 20/3 հանրակացարան, NN 322, 323 սենյակներ Բալայան Էմիլիա Էդուարդի

Վարդանյան Պարունակ Հովհաննեսի

Հովհաննես Պարունակի Վարդանյան

Անգելինա Պարունակի Վարդանյան AF0435684, տրված` 26.04.2002 թ., 006-ի կողմից

AF0490950, տրված` 13.13.2002 թ., 030-ի կողմից

ծնված` 2003 թ.

ծնված` 2001 թ. 2004 թ. 36.74 153462.98 ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։