Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ (Տ. ՀՈՒՍԻԿ ՔԱՀԱՆԱ) ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2012 թվականի N 1423-Ա

ԱՐԹՈՒՐ (Տ. ՀՈՒՍԻԿ ՔԱՀԱՆԱ) ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և Արթուր (Տ. Հուսիկ քահանա) Արամի Սարգսյանի Ֆրանսիայի Հանրապետության հայոց թեմում հոգևոր ծառայության հանգամանքը՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Արթուր (Տ. Հուսիկ քահանա) Արամի Սարգսյանին (ծնվ.` 1986 թվականի դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբաններին և ուսանողներին ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 327-Ա որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։