Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնուն եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2000 թվականի N 402

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվի ավելացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 3041.4 հազ. դրամով նույն չափով ավելացնելով 11 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հուլիսի 14-ի N 402 որոշման

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման

Հոդվածի անվանումը Գումարը

(հազ. դրամ)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 3041.4

այդ թվում` 3041.4

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 1496.1

Ընթացիկ տրանսֆերտներ 418.9

այդ թվում`

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 418.9

Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 1126.4

այդ թվում`

Ապրանքների ձեռքբերում 111.5

այդ թվում`

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 111.5

այդ թվում`

- գրասենյակային ապրանքներ և նյութեր 111.5

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 57.2

Տրանսպորտային ծառայությունների վճար 676.4

Կապի ծառայությունների վճար 204.9

Կոմունալ ծառայությունների վճար 76.4

այդ թվում`

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 75.4

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 1.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։