Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2012 թվականի N 1101-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 1054-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին» բառերից հետո լրացնել «և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. հանել «Հ. Թութունջյանինը,», «Գ. Բարսեղյանինը, Գ. Հովհաննիսյանինը,» բառերը.

բ. «Ա. Ալեքսանյանինը» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Ա. Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերը.

4) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Գ. Բեգլարյանինը,» բառերից հետո լրացնել «Ա. Հովակիմյանինը, Կ. Մինասյանինը,» բառերով.

5) որոշման հավելվածում`

ա. հանել «Հ. Թութունջյան-ՀՀ վարչապետի օգնական», «Գ. Բարսեղյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ» և «Գ. Հովհաննիսյան-ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար» բառերը,

բ. «Գ. Բեգլարյան-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար» բառերից հետո լրացնել «Կ. Մինասյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (դեկտեմբերի 6-12-ը)» բառերով, իսկ «Ա. Հովհաննիսյան-ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր» բառերից հետո` «Խ. Ադումյան-թարգմանիչ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։