Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2012 թվականի N 369-Ա

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀO-6-Ն և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀO-8-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. ապրիլի 23

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 23-ի N 369-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Ժամկետը Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1. (կետն ուժը կորցրել է 02.10.12 N 956-Ա)

2. «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.

նոյեմբերի

1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

3. «Թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

4. «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.

հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.

հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

6. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2012 թ.

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

7. «Պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը 2012 թ. նոյեմբերի

2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

8. «Պահնորդների (թիկնապահների) կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ պարբերաբար անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը 2012 թ. նոյեմբերի

3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 02.10.12 N 956-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։