Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2000 թվականի N 412

քաղ. Երևան

2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») «1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» տողով նախատեսված գումարի վերաբաշխման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ավելացված գումարների օգտագործման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

հուլիսի 20-ի N 412 որոշմամբ

2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն եվ ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը

Բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների անվանումը Մահճակալների թիվը

Երևանի N 1 համալսարանական հիվանդանոց 150

Երևանի N 1 համալսարանական մանկական հիվանդանոց 150

Շիրակի մարզի Գյումրիի բազմապրոֆիլային հիվանդանոց 150

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։