ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1374-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. նոյեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 1-ի N 1374-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 18-ի N 319 որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Պ. Ավետիսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
Վ. Հովհաննիսյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Գսպոյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Աբրոյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Ս. Առաքելյան -ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
Ա. Սարգսյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
Վ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Սիմոնյան -ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Սանամյան -ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար (համաձայնությամբ)
Հ. Ավետիսյան -Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ի. Ղարիբյան -Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան -Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Ռ. Մկրտչյան -Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ս. Դերձյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Լ. Խաչատրյան -«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Փիլիպոսյան -«Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Նալբանդյան -Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մուսոյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան