ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի N 963-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 7-9-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տ. Դավթյանինը, Գ. Մելքոնյանինը, Ե. Կիրակոսյանինը, Ա. Մայսուրյանինը, Տ. Մելքոնյանինը, Կ. Բեգլարյանինը և Ա. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զ. Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Աբրահամյանի և Ա. Ալոյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
(3-րդ կետը լրաց. 12.10.12 N 999-Ա)
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հոկտեմբերի 2-ի N 963-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Բրյուսել մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(2012 թ. հոկտեմբերի 7-10-ը)
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(2012 թ. հոկտեմբերի 7-10-ը)
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(2012 թ. հոկտեմբերի 7-10-ը)
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Ալոյան -ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության Եվրամիության ինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ
Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
(հավելվածը լրաց. 12.10.12 N 999-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան