ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1443-Ն
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2012 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 42.441.035 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12.407.716 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 5 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. նոյեմբերի 21
Երևան
Հավելված N 1ուղղ.
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 3,807,597
ա/ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ
(3.547.597 դրամ x 1 ամիս) 3,547,597
բ/ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պայմանագրային հիմունքով աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 65000 դրամ x 2 ամիս) 260,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 257,534
3. Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 50,000
4. Տրանսպորտային նյութեր 250,000
5. Կապի ծառայություններ 50,000
6. Գրասենյակային նյութեր և հագուստ 50,000
7. Համակարգչային ծառայություններ 50,000
8. Ներկայացուցչական ծախսեր 50,000
9. Այլ ծախսեր այդ թվում` 2,332,501
ա/ կարտոնե քվեախցեր (100 հատ x 1800 դրամ) 180,000
բ/ կնիքների պատրաստում (740 հատ x 2000 դրամ) 1,480,000
գ/ ձևաթղթերի տպագրում 50,000
դ/ մեծամասնական քվեաթերթիկների տպագրում
(120784 ընտրող + 120784 ընտրող x 0,003) x 5 դրամ 622,501
ընդամենը` 6,897,632
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2ուղղ.
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԵՐԵՎԱՆԻ N 1 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 2,315,000
ա/ հանձնաժողովի նախագահ 450,000
բ/ հանձնաժողովի նախագահի տեղակալ 450,000
գ/ հանձնաժողովի քարտուղար 450,000
դ/ հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 225000 դրամ) 900,000
ե/ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պայմանագրային հիմունքով աշխատողների աշխատավարձեր (1 մարդ x 32500 դրամ x 2 ամիս) 65,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 228,250
3. Տրանսպորտային նյութեր 30,000
4. Կապի ծառայություններ 26,904
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 41,550
ընդամենը 2,641,704
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3ուղղ.
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՇԻՐԱԿԻ N 35 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 2,315,000
ա/ հանձնաժողովի նախագահ 450,000
բ/ հանձնաժողովի նախագահի տեղակալ 450,000
գ/ հանձնաժողովի քարտուղար 450,000
դ/ հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 225000 դրամ) 900,000
ե/ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պայմանագրային հիմունքով աշխատողների աշխատավարձեր (1 մարդ x 32500 դրամ x 2 ամիս) 65,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 228,250
3. Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 50,000
4. Տրանսպորտային նյութեր 49,995
5. Կապի ծառայություններ 26,904
6. Գրասենյակային նյութեր և հագուստ 41,550
ընդամենը 2,711,699
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4ուղղ.
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 292,500
ա/ հանձնաժողովի նախագահ 65,000
բ/ հանձնաժողովի քարտուղար 32,500
գ/ հանձնաժողովի անդամներ (6 անդամ x 32500 դրամ) 195,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75,875
3. Կապի ծառայություններ 1,000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3,000
5. Տրանսպորտային նյութեր 5,000
ընդամենը` 377,375
80 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(80 x 377375) 30,190,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 15-ի N 1443-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 120874 ընտրող x 98.75 դրամ) 11,936,308
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 120874 ընտրող x 3,9 դրամ) 471,409
Ընդամենը 12,407,716
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան