Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2012 թվականի N 1446-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման կամ կատարված միացումների փոփոխության համար տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.

«22.1. Ջրամատակարարին անհատույց օգտագործման հանձնված ջրագծերը շահագործվում և սպասարկվում են ջրամատակարարի կողմից:»,

բ. 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.

«ժթ) ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները, իսկ տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում դադարեցնել ջրամատակարարումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:».

3) որոշման N 4 հավելվածի՝

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ», «դ» և «ե» ենթակետերով.

«գ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (կազմակերպությունների դեպքում՝ տնօրենի, լիազորված անձանց դեպքում՝ լիազորված անձի),

դ) պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը և ՀՎՀՀ-ի պատճենները (միայն կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի դեպքում),

ե) տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը»,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Դիմողի հայեցողությամբ դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կցելով փաստաթղթերի տեսաներածված օրինակները:».

4) որոշման N 1 հավելվածի NN 4, 4.1, 5 և 6 ձևերից, NN 2 և 3 հավելվածներից հանել «Կ. Տ.» տառերը.

5) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝

ա. ջրամատակարար կազմակերպություններն ապահովում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման մասին դիմումն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու հնարավորություն,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն և ջրամատակարար կազմակերպություններն իրենց վեբ-կայքերում տեղադրում են ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերին միացումներ կատարելու գործընթացների նկարագրությունը, ժամկետները, տեխնիկական պայմաններ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1446-Ն որոշման

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 22-ի N 130-Ն որոշման

_________________________________________ -ի

(ջրամատակարար կազմակերպության անվանումը)

տնօրեն ___________________________________-ին

Դ Ի Մ ՈՒ Մ

Ջրամատակարարման ԵՎ ջրահեռացման համակարգերին միացումներ կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար տեխնիկական պայմաններ տրամադրելու ՄԱՍԻՆ

Խնդում եմ տրամադրել տեխնիկական պայմաններ

□ Ֆիզիկական անձ

__________________________________________________________________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________________________________

(բնակության վայրը)

□ Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

________________________________________________________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________________

(իրավաբանական անձի (կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________________

(գտնվելու վայրը)

□ ջրամատակարարման համակարգին (ջրագիծ) միացման համար

□ ջրամատակարարման համակարգին (ջրագիծ) միացման փոփոխության համար

□ ջրահեռացման համակարգին (կոյուղագիծ) միացման համար

□ ջրահեռացման համակարգին (կոյուղագիծ) միացման փոփոխության համար

Միացման հասցեն ________________________________________________________________

Միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը ___________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝

պահանջվող ջրաքանակը ____________________________________________________________

պահանջվող ճնշումը ________________________________________________________________

կեղտաջրերի հաշվարկային քանակը ____________________________________________________

կեղտաջրերի բաղադրությունը (արտադրական կեղտաջրերի համար) ___________________________

Սույն դիմումին կցվում են՝

Ֆիզիկական անձանց համար՝

□ անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի)

□ տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը

□ օբյեկտի սխեմատիկ հատակագիծը

Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ համար՝

□ տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի)

□ տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը

□ օբյեկտի սխեմատիկ հատակագիծը

□ պետռեգիստրի վկայականի պատճենը

□ հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը:

Դիմող _________________________ _________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ ________________ 20 թ.»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։