Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

16 նոյեմբերի 2012 թ. N 01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պաշտոնապես պարզաբանում է.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության» կարգի 4-րդ կետի «Գույքի վարձակալը վարձակալության ժամկետը լրանալուց հետո ունի տվյալ գույքը վարձակալելու նախապատվության իրավունք:»։

Այսինքն, եթե տվյալ գույքի վարձակալը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վարձակալության պայմանագիրը վերակնքելու համար, ապա գույքը վարձակալության է տրամադրվում ուղղակի եղանակով /պայմանագիրը վերակնքվում է/ տվյալ պահին գործող օրենսդրությամբ հաշվարկված վարձավճարով` նախապես համաձայնեցնելով գույքը տնօրինող պետական կառավարչական հիմնարկի հետ:

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետ` Ա. Սահակյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։