Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1083-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 51-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-12-15-ից մինչև 2022-07-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-07-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2012 թվականի N 1460-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1083-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 51-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Օգտակար հանածոների հանքավայրերում ստորերկրյա եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունները, համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պետք է ունենան`

1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն.

2) աշխատողների առողջության պահպանման սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագիր:».

3) ուժը կորցրած ճանաչել 435-րդ կետը.

4) 436-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«436. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները կոնսերվացվում ու փակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել 439-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշման 1-ին կետով հաստատված` բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները սառեցվում (կոնսերվացվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Օգտակար հանածոների հանքավայրերում բաց եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունները, համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պետք է ունենան՝

1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն.

2) աշխատողների առողջության պահպանման սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագիր:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։