Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-11-13-ից մինչև 2012-12-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-12-13Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10203332

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

14 հոկտեմբերի 2003 թ.

Երևան N 358-Ն/9-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության դատարաններ ուղեկցումներն ապահովելու նպատակով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1035 զորամասի ուժերով դատարաններ ուղեկցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 356-383 և ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածներով մեղադրվող, ինչպես նաև հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով կալանավորված անձանց՝ դատարանի որոշման հիման վրա:

2. ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների միջոցով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և ՀՀ ՆԳ նախարարի 22.10.2002 թ. թիվ 553-Ն - 474-Ն համատեղ հրամանը:

ՀՀ արդարադատության նախարար,

արդարադատության պետական

խորհրդական՝

Դ. Հարությունյան

ՀՀ ոստիկանության պետ,

ոստ. գեներալ-լեյտենանտ՝

Հ. Հարությունյան

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝

Հ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։