Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2012 թվականի N 1163-Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2012 թվականի դեկտեմբերի 13-14-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։