Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2012 թվականի N 1444-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակներում անցկացված «Մասիս քաղաքի և հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ԱԻՍ» և «Արարատ Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)՝ 1 135 659 702 դրամ պայմանագրային արժեքով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։