Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 10-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում քաղաքացիական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի հաշվարկման հիմք չէ:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:»: