«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2000 թվականի N 469
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովելու և պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման և նախագծման աշխատանքների պետական պատվերը տեղադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին 2000 թվականի ֆինանսավորման ենթակա ծախսերը N 5 հավելվածի N 1 աղյուսակի 12 խմբի 03 ենթախմբի «1. Հանրապետական, մարզային և միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնում» տողով նախատեսված 3140760,0 հազ. դրամը և 12 խմբի 03 ենթախմբի «2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշխատանքների նախագծում» տողով նախատեսված 32820,0 հազ. դրամը բաշխել համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման և նախագծման աշխատանքների համար ըստ օբյեկտների նախատեսված գումարներում ներառված են նախագծման, հեղինակային հսկողության և այլ աշխատանքների հետ կապված ծախսերը.
բ) հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման և նախագծման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է միայն ճշտված նախահաշվային փաստաթղթերի առկայության, սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքների ու կատարված աշխատանքների և ծախսերի մասին կապալառուի ու պատվիրատուի կողմից հաստատված կատարողական ակտերի հիման վրա կազմված տեղեկանքի համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթի կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի «ե» ենթակետով սահմանված` մրցույթի անցկացման մասին հայտարարության և առաջարկությունների ընդունման մեկամսյա ժամկետը նշված ճանապարհների նորոգման աշխատանքների մրցույթների անցկացման համար սահմանել 10 օր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 11-ի N 469 որոշման
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման եվ նախագծման աշխատանքների անվանացանկը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի
NN
ը/կ Ճանապարհահատվածը Մարզի անվանումը Ճանապարհա-
հատվածի
երկարությունը
(կմ) Նորոգվող ճա-
նապարհահատ-
վածի երկա-
րությունը (կմ) Նորոգման արժեքը
հետազոտման
նախնական
արդյունքներով
(հազ. դրամ) նախահաշվային
(հազ. դրամ)
Ա/Ճ/Հ-3/ Երևան-Գառնի-Գեղարդ
1. Հատված կմ 15+200-21+500 Կոտայք 6.3 4.3 130120.9 173705.2
2. Հատված կմ 21+800-29+800 Կոտայք 8.0 8.0 237387.6 308756.6
3. Հատված կմ 32+800-38+090 Կոտայք 5.3 5.3 333714.3 214066.9
Ընդամենը 19.6 17.6 701222.8 696528.9
Ա/Ճ/Հ-8/Երևան-Արտաշատ-Այգավան
4. Հատված կմ 0+000-1+500 և կմ 2+600-9+700 Արարատ 8.6 8.6 451264.6 367955.5
5. Հատված կմ 9+700-25+600 Արարատ 15.9 10.4 594742.7 391993.3
Ընդամենը 24.5 19.0 1046007.3 759948.8
Ա/Ճ/Հ-13/Էջմիածին-Մասիս
6. Հատված կմ 0+000-3+800 կմ 4+000-10+800 Արարատ 10.6 10.6 312217.2 312217.2
Ընդամենը 10.6 10.6 312217.2 312217.2
Ս/Ճ/Հ-30/Մ4-Ճամբարակ-Դրախտիկ
7. Հատված կմ 0+000-8+600 Տավուշ 8.6 8.6 254782.2 288599.1
8. Հատված կմ 26+500-28+000, կմ 34+600-36+700 և կմ 37+600-40+200 Գեղարքունիք 6.2 6.2 185203.8 272102.9
Ընդամենը 14.8 14.8 439986.0 560702.0
Ա/Ճ/Հ-32/Գյումրի-Կապս-Ամասիա
9. Հատված կմ 9+600-11+500 և կմ 18+100-21+800 Շիրակ 5.6 5.6 167262.6 270600.8
Ընդամենը 5.6 5.6 167262.6 270600.8
Ա/Ճ/Հ-43/Մ2-Գնդեվազ-Ջերմուկ
10. Հատված կմ 0+000+5+400 Վայոց ձոր 5.4 5.4 280163.4 149355.3
11. Հատված կմ 10+200-11+500 և կմ 11+900- Վայոց ձոր 6.5 6.5 193901.1 203358.1
Ընդամենը 11.9 11.9 474064.5 352713.4
Ընդամենը` նորոգում 87.0 79.5 3140760.0 2952711.1
Նախագծային աշխատանքներ 32820.0 32820.0
ԸՆԴԱՄԵՆԸ 87.0 79.5 3173580.0 2985531.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Ա. Մանուկյան