Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-12-22-ից մինչև 2026-01-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-01-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2012 թվականի N 1505-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է վարչությունում, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:».

3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Հատուկ հանդիսավոր պայմաններում իրականացվող երդման արարողությունը լուսաբանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:».

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Անձը երդում է տալիս վարչության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:».

5) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման հավելվածի ձևով նախատեսված գրավոր ծանուցման տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարգելի _________________________________________________ (ծանուցվողի անունը, ազգանունը)

Տեղեկացնում ենք, որ երդման արարողությանը մասնակցելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _____ __ կարող եք ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

______________________________________________________ հասցեով,

_______սենյակ, ____________________________________________ ի մոտ:

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

____ _____________ 20 թ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։