Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-07-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

գործել է մինչև 2012-07-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը

մինչև 20,000 դրամ

20,000-ից մինչև 100,000 դրամ

100,000 դրամից ավելի 7,000 դրամ

7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը

19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետևյալ դրույքաչափերով`

Աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը Սոցիալական վճարի չափը

մինչև 2.000.000 դրամ 3 տոկոս

2.000.000 դրամից ավելի 60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը

Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկում, պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում նրանց գործատուները:

3.(3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4.(4-րդ կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման

օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը

մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից

1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը

գերազանցող գումարի 5 տոկոսը

ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 09.04.07 ՀՕ-155-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-150-Ն, խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։