Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը
Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը
Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է, մասնավորապես`
ա) գործատուների, վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.
դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.
ե) գրանցում ստանալուց հետո` 1 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
զ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-183-Ն)
(9-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 08.12.10 ՀՕ-199-Ն)