ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2010 թվականի N 790-Ա
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հայագիտության զարգացմանը նպաստելու նպատակով`
1. Ստեղծել հայագիտության հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 766-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
սեպտեմբերի 29-ի N 790-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Ա. Անանյան -ՀՀ վարչապետի խորհրդական
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Յու. Սուվարյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Վ. Բարխուդարյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության խորհրդական (համաձայնությամբ)
Հ. Թամրազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության` «Մատենադարան» «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն
Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն
Ս. Երիցյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ
Ա. Իսահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Վ. Համբարձումյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Հովհաննիսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)
Ռ. Սաֆրաստյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
Հ. Դեմոյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն
Հ. Գևորգյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ
Է. Մինասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան
Ա. Ավագյան - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
Յու. Դավթյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Լ. Եզեկյան - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ
Մ. Կարապետյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ
Ս. Մուրադյան - Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ
Գ. Հարությունյան - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը լրաց., փոփ. 08.11.12 N 1087-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան