ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2012 թվականի N 1204-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 810-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման նպատակով ստեղծել հայկական մասի հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 810-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
դեկտեմբերի 4-ի N 1204-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԵՎ Մաքսային միության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ԵՎ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածՔԻ միջԵՎ համագործակցության հնարավորության ուսումնասիրման նպատակով ստեղծվող հայկական մասի հանձնաժողովի
Տ. Դավթյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Բաղիյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին
տեղակալ
Կ. Մինասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Արամյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ա. Ղևոնդյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ
Ա. Մարկոսյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Բախչագուլյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Պ. Ղալթախչյան -ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան