Հոդված 1
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետում, ինչպես նաև 32-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» և «ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարների» և «սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարներ» բառերով: