ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում
փոփոխություններ և լրացում
կատարելու մասին Կ-109 -03.10.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Պետական գույքի կառավարման
մասին Կ-111 -08.10.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում
լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին Կ-115 -12.10.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. Հայաստանի Հանրապետության
մաքսային օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-116 -12.10.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. «Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի կայազորային ու
պահակային ծառայությունների
կանոնագիրքը հաստատելու
մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-117 -17.10.2012-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին Կ-118 -17.10.2012-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. ա) Հայաստանի Հանրապետության
մաքսային օրենսգրքում լրացում
կատարելու մասին Պ-128 -18.10.2012-ՏՀ-010/0
Հեղինակներ` Արմեն Բաբայան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան
բ) «Կազմակերպությունների և
անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն և
լրացումներ կատարելու մասին Պ-128.1 -18.10.2012-ՏՀ-010/0
Հեղինակներ` Արմեն Բաբայան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան
8. ա) Հայաստանի Հանրապետության
քրեական դատավարության
օրենսգրքում լրացում կատարելու
մասին Պ-101 -02.10.2012, 28.11.2012 -ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Արթուր Գևորգյան, Հայկ Բաբուխանյան
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության
օրենսգրքում լրացում կատարելու
մասին Պ-101.1 –28.11.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Արթուր Գևորգյան, Հայկ Բաբուխանյան
9. ա) «Տեղական տուրքերի և
վճարների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին Կ-148 -15.11.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու
մասին Կ-148.1 -15.11.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու
մասին Կ-148.2 -15.11.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում
լրացումներ կատարելու մասին Կ-148.3 -15.11.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10. ա) Շրջանառության հարկի մասին Կ-159 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-159.1 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Շահութահարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին Կ-159.2 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Եկամտային հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին Կ-159.3 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Ավելացված արժեքի հարկի
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-159.4 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Հսկիչ-դրամարկղային
մեքենաների կիրառման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու
մասին Կ-159.5 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-159.6 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11. Հարկային և պարտադիր
սոցիալական ապահովության
վճարների արտոնություններ
սահմանելու մասին Կ-160 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12. «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
լրացում և փոփոխություն
կատարելու մասին Կ-161 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-162 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14. «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-163 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15. «Ակցիզային հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին Կ-164 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին Կ-165 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17. «Լիցենզավորման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու
մասին Կ-166 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-167 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
19. «Հաշվապահական հաշվառման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-168 -28.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Հայ ազգային կոնգրես»
խմբակցության հարցապնդում
2. ՀՀ միջազգային պայմանագրերի
վավերացում.
1. 2012 թվականի հուլիսի 9-ին
ստորագրված` Հայաստանի Հանրապետության
և Միջազգային զարգացման ընկերակցության միջև
«Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր»
ֆինանսավորման համաձայնագիր Ն-157-27.11.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2011 թվականի դեկտեմբերի 23-ին
Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն Ն-158 -27.11.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Հ. Աբրահամյան
3 դեկտեմբերի 2012 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-034-Ն