Հոդված 11
Հոդված 11.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
«Հոդված 38.1. Վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները
1. Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար հարկատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 2.5 տոկոսի չափով: Սույն հոդվածով սահմանված նվազեցումը, սույն օրենքի 16-րդ հոդվածի «զ.1» կետով սահմանված նվազեցման թույլատրելի չափի հետ չպետք է գերազանցի գործատուի կատարած` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը:»: