Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
22 նոյեմբերի 2012 թվականի N 47
32. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
նոյեմբերի 22-ի նիստի N 47
արձանագրային որոշման
Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկ
Nօ: Աշխատանքներ Մեկնարկի ամսաթիվ/պահանջվող ժամկետ Վերջնա-
ժամկետ Պատասխանատու պետական մարմին Մեկնաբանություններ
1 ԱՖԱԿ-ի համակարգման խորհրդի ստեղծման մասին որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն Դեկտեմբերի 31 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն Տեղեկանք-հիմնավորում ԱՖԱԿ-ի ստեղծման վերաբերյալ
2 ԱՖԱԿ-ի ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում Հունվարի 1/4 շաբաթ Փետրվարի 10 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն Տեղեկանք-հիմնավորում ԱՖԱԿ-ի ստեղծման վերաբերյալ
3 ԱՖԱԿ-ի ապագա կազմակերպական կառուցվածքի մասին որոշում և նախապատրաստող թիմի հավաքագրում մինչև ընկերության ստեղծումը, աշխատանքների ֆինանսավորման առաջարկների ներկայացում Փետրվարի 10 Հիմնադիրներ, համակարգող, նախապատրաստող թիմ/ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԿԲ 7-10 անձից բաղկացած թիմ, ցանկալի է, որ այն հետագայում ընդգրկվի գործադիր մարմնի կազմում:.1
4 Արտահանման ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրական փաթեթի նախապատրաստում Հունվարի 1/ 6 ամիս Հուլիսի 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, կառավարության իրավական հարցերով խորհուրդ, միջազգային փորձագետ Հնարավորության դեպքում օրենքը կհաստատվի ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի կողմից արագացված ընթացակարգով` գործունեության մեկնարկի ամսաթվի երկարաձգումը կանխելու նպատակով:
5 Նոր ստեղծվող ԱՖԱԿ կանոնադրական կապիտալի համարժեք գումարի ապահովում պետական բյուջեից Մարտի 31 ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է կանոնադրական կապիտալի ամբողջ գումարի վճարում` ընկերության գրանցման պահին:
6 Ընկերության կանոնադրության մշակման, ինչպես նաև գրանցման և ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ՀՀ ԿԲ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներ և ապագա աշխատակազմի հավաքագրում, փաստաթղթերի ներկայացում ՀՀ ԿԲ-ին, գրանցման և լիցենզիայի ստացում Փետրվարի 1 Հունիսի 15 Համակարգման խորհուրդ/ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ Աշխատակազմի սկզբնական կազմի անդամները պետք է ի վիճակի լինեն մասնակցելու ներքին կանոնների և կանոնակարգերի մշակման աշխատանքներում, հետագայում համալրելով միջին օղակի ղեկավարների կազմը: Ներկայացված բոլոր փաստաթղթերը ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու դեպքում, ՀՀ ԿԲ-ն 30-օրյա ժամկետում պետք է կայացնի գրանցման/լիցենզիա տրամադրելու մասին համապատասխան որոշում:
7 Ներքին կանոնների և ընթացակարգերի մշակում և դեպի բանկերն ու արտահանողները կողմնորոշված մարքեթինգային արշավի կազմակերպում Մայիսի 15/ 3 ամիս Օգոստոսի 15/ Շարունակական Համակարգման խորհուրդ/ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, խորհրդատուներ, նոր աշխատակազմ, Ղեկավարություն, մարքեթինգի թիմ, ՀԶԳ, բանկեր Անհրաժեշտ է համակարգել ապահովագրական ապրանքների մշակման աշխատանքները:
Մարքեթինգային և բացատրական արշավը պետք է լինի լայնամասշտաբ` օգտագործելով պետական հաստատությունների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի ներուժը::
8 Ղեկավարության և աշխատակազմի վերապատրաստում/ուսուցում Մայիսի 15 /6 շաբաթ Հուլիսի 30 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ Այս աշխատանքները պետք է համակարգվեն ապրանքների նախապատրաստման և ընթացակարգերի մշակման աշխատանքների հետ, վերապատրաստման/ուսուցողական դասընթացը կարող է շարունակվել գործունեության մեկնարկից հետո:
9 Միջազգային մարմինների հետ կապերի հաստատում` Պրահայի Ակումբ և Բեռնի Միություն + արտերկրյա ընտրված գործընկեր հաստատություններ Սեպտեմբերի 30 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, խորհրդատու ԱՖԱԿ-ի ներկայացուցիչները կարող են հրավիրվել Պրահայի Ակումբի հաջորդ գարնանային հանդիպմանը (որը սովորաբար տեղի է ունենում մայիսին):
10 Միջազգային փորձագետների հրավիրում և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում ֆինանսավորման նպատակով Հոկտեմբերի 30/ շարունակական ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ՀՀ ֆինանսների նախարարություն/ՀՀ ԿԲ, ԱՖԱԿ
_________________________
.1 Նախապատրաստող թիմի կազմում, բացի (1) թիմի ղեկավարից (ապագա գործադիր տնօրենից), պետք է ընդգրկվեն նաև հետևյալ ոլորտների համար պատասխանատու անձինք` (2) ապահովագրության մարքեթինգ և վաճառք, (3) ռիսկերի ապահովագրություն, (4) ֆինանսական կառավարում/հաշվապահական հաշվառում/ֆինանսական պորտֆելի կառավարում/տարածքի վարչական կառավարում և այլն, (5) հիմնադիր փաստաթղթերի, ապրանքների, ապահովագրական պայմանագրերի իրավական հարցեր և այլն (6) ՏՏ ապահովում և կառավարում, (7) ապահովագրական կորուստների/հայցերի և փոխհատուցման ընթացակարգեր, (8) ՄՌ կառավարում/աշխատակազմի համալրում և վերապատրաստում:
Ծանոթություն` միջոցառումների ցանկը հիմնվում է սույն փաստաթղթում նախատեսված բոլոր քայլերի/գործողությունների անխափան կատարման և իրականացման լավատեսական կանխատեսման վրա: Ուստի, սահմանված վերջնաժամկետները պետք է ընդունվեն որպես պայմանական, քանի որ օրակարգի որոշ հարցերի հետ կապված աշխատանքները կախված կլինեն նախորդ հարցերի ավարտի ժամկետներից: