ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 1547-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացում» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի P120238 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 486-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ա. Գևորգյան
2012 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1547-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 486-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ P120238 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ - ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Դումանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (կառավարման խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)
Վ. Մկրտումյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Մկրտչյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարիչ (համաձայնությամբ)
Ս. Գևորգյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյան