Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ. ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՆԵՐԴՐՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 2012 թվականի N 1082-Ա

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ. ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՆԵՐԴՐՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2012 թվականի նոյեմբերի 1-8-ը ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011-2013 թվականների ծրագրով նախատեսված «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների և այդ շրջանակներում 2012 թվականի նոյեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարի՝ Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1138300 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ նշված միջոցառումներին և սեմինարին մասնակցող հյուրերի կեցության ու սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն նրանց կողմից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։