Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2012 թվականի N 1223-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների տեխնիկական պայմանները և կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` ուսումնասիրել ձկնաբուծական տնտեսությունների տեխնիկական պայմաններն ու կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավորությունները և մինչև 2013 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավոր տարբերակների և ժամկետների վերաբերյալ` հաշվի առնելով ձկնաբուծական տնտեսությունների արտադրական ուղղվածությունը և հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2012 թ. դեկտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 11-ի N 1223-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Բաղիյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Բաղդասարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա կազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Ա. Հարությունյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

Տ. Ալեքսանյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ

Գ. Հակոբյան -«Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական

Ա. Աթոյան -«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան «Յունիֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան -«Մաքս-Ֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավար (համաձայնությամբ)

Վ. Թադևոսյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Վ. Նարիմանյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

Ն. Մուշեղյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության սպառողական շուկայի կարգավորման բաժնի պետ

Ս. Սահակյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Բադալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։