Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 279-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հոկտեմբերի 2012 թ. թիվ 279-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, քննարկելով «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության` 2012 թվականի հուլիսի 4-ին, 2012 թվականի հուլիսի 31-ին, 2012 թվականի սեպտեմբերի 18-ին, 2012 թվականի սեպտեմբերի 25-ին, 2012 թվականի հոկտեմբերի 5-ին և 2012 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 50 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան-10, Ամիրյան փողոց 4/3 հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ին:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. հոկտեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։