Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 oգոստոսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2000 թվականի N 525

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «գ» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 69516,6 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 01 ենթախմբի («1 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 69516,6 հազ. դրամով և նշված տողից հետո, որպես ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, ավելացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 69516,6» տողը:

3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 29-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

օգոստոսի 29-ի N 525 որոշման

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների

Հոդվածների անվանումը Գումարը

(հազ. դրամ)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 69516,6

այդ թվում`

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 69516,6

այդ թվում`

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 38677,3

Ընթացիկ տրանսֆերտներ 10564,2

այդ թվում`

պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10564,2

Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 20275,1

այդ թվում`

Ապրանքների ձեռքբերում 2352,0

այդ թվում`

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 2352,0

այդ թվում`

գրասենյակային ապրանքներ և նյութեր 2352,0

գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 2000,0

տրանսպորտային ծառայությունների վճարներ 5073,0

կապի ծառայությունների վճարներ 7000,0

կոմունալ ծառայությունների վճարներ 3607,9

այդ թվում`

էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 3560,0

ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 47,9

Այլ ծախսեր 242,2

այդ թվում`

ներկայացուցչական ծախսեր 242,2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։