Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012443

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 նոյեմբերի 2012 թ. թիվ 329-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել ապահովագրական ընկերությունների նորմատիվների հաշվարկման համակարգում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/04-ը լրացնել 57.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«57.1. Թիվ 3 հաշվետվության 12.1 աղյուսակում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները (այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): 12.1-րդ աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3,,, 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը՝ երկրորդ օրվան և այլն): Ընդ որում, եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով: 12.1-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 3/02-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: 12.1 աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: 12.1 աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 10-րդ աղյուսակի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 10-րդ աղյուսակի 18-րդ սյունակում: 12.1 աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Ընդ որում, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 11-րդ աղյուսակի 1-ից 12-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 11-րդ աղյուսակի 26-րդ սյունակում: 12.1 աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Ընդ որում, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 12-րդ աղյուսակի 1-ից 14-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 12-րդ աղյուսակի 28-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 12.1 աղյուսակի 3-ից 6-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 12.1 աղյուսակում և լրացվում են 10-րդ կամ 12-րդ աղյուսակներում:»:

2) Կանոնակարգ 3/04-ի 64-րդ կետ շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«64. Թիվ 3 հաշվետվության 18-րդ աղյուսակում արտացոլվում է տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների կազմը: 18-րդ աղյուսակի 1-3-րդ սյունակներում լրացվում են կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակի 1-ին կետում սահմանված ակտիվները, 4-7-րդ սյունակներում լրացվում են նշված աղյուսակի 2-րդ կետում նշված ակտիվները, 8-17-րդ սյունակներում` 3-րդ կետում նշված ակտիվները, 18-21-րդ սյունակներում` 4-րդ կետում նշված ակտիվները, 22-29-րդ սյունակներում` 5-րդ կետում նշված ակտիվները, 30-35-րդ սյունակներում՝ 6-րդ կետում նշված ակտիվները, 36-րդ սյունակում լրացվում են տեխնիկական պահուստների մեծությունների հանրագումարը` նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով: 22-րդ, 24-րդ, 26-րդ և 28-րդ սյունակներում նշվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միայն այն բանկի գծով համապատասխան ակտիվների մեծությունները, որի գծով բանկային հաշիվների, ցպահանջ ավանդների, ժամկետային ավանդների և տրամադրված փոխառությունների հանրագումարը առավելագույնն է: Օրինակ, եթե A բանկում բանկային հաշվի մեծությունը 100 միավոր է, ցպահանջ ավանդի մեծությունը՝ 60 միավոր, ժամկետային ավանդի մեծությունը՝ 80, տրամադրված փոխառության մեծությունը՝ 50, B բանկում համապատասխանաբար՝ 180, 50, 0, 30, C բանկում համապատասխանաբար՝ 150, 80, 70, 60, ապա հաշվետվության մեջ լրացվում են C բանկի համապատասխան ակտիվների մեծությունը: Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:»:

3) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի 11-րդ և 12-րդ աղյուսակներից հանել բոլոր «/բացառությամբ՝ արժութային սվոփի/» բառերը:

4) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ը լրացնել 12.1 աղյուսակով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

5) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի 18-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի նոյեմբերի 27-ի թիվ 329-Ն որոշմամբ

Աղյուսակ 12.1

(հազ. դրամ)

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների վարկային ռիսկի հաշվարկը (9-12-րդ աղյուսակներում ներառելու համար)

Ամսվա օրեր Ռիսկի կշիռ Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (ակտիվներ, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները) Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվներ) Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ և արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները) Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ և արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները)

1 2 3 4 5 6

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ _____________________________

(Գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ՝ _____________________________

Պատասխանատու ակտուար՝ _____________________________

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի նոյեմբերի 27-ի թիվ 329-Ն որոշմամբ

ԱՂՅՈՒՍԱԿ 18. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ՝ ԸՍՏ ՕՐԵՐԻ

Ապահովագրական ընկերության անվանումը՝ ______________________________

Ամսաթիվ՝ ______________________________

Ամսվա

օրեր Կանխիկ դրամար-

կղում (ներառյալ՝ ճանա-

պարհին գտնվող դրամական միջոցներ) Կանխիկին հավասա-

րեցված վճարային փաստա-

թղթեր Բանկային ոսկի (ներառյալ՝ ճանա-

պարհին գտնվող բանկային ոսկի) ՀՀ պետական արժեթղթեր՝ ընթացիկ (շուկա-

յական) արժեքով ՀՀ կենտրո-

նական բանկի կողմից թողար-

կված արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայա-

կան) արժեքով Կենտրո-

նական բանկում ապահո-

վագրական ընկե-

րության հաշվի մնացորդ և Կենտրո-

նական

բանկում ներդրված ավանդ Հայաստանի Հանրապե-

տության ֆինանս-

ների նախարա-

րության կողմից թողարկ-

ված փոխանցելի մուրհակներ* Օտարերկրյա

պետական գանձապետական պարտատոմսեր`

ընթացիկ

(շուկայական)

արժեքով Օտարերկրյա

կորպորատիվ

արժեթղթեր`

ընթացիկ

(շուկայական)

արժեքով Օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) Օտարերկրյա բանկերում ցպահանջ ավանդներ Օտարերկրյա բանկերում ժամկետային ավանդներ ՀՀ կազմակեր-

պությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով Վերաֆինան-

սավորում իրակա-

նացնող վարկային կազմակեր-

պությունների կողմից թողարկված

պարտատոմսեր` ընթացիկ

(շուկայական)

արժեքով Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) ՀՀ տարածքում գործող բանկերում Ցպահանջ ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում Ժամկետային ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում ՀՀ տարածքում գործող բանկերի տրամադրված փոխառություններ ՀՀ տարածքում գործող ապահովա-

գրական ընկերություն-

ների տրամադրված փոխառություններ ՀՀ տարածքում

գործող ներդրու-

մային ընկերություն-

ների տրամադր-

ված փոխա-

ռություններ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպ-

ություններին

տրամադրված

փոխառություններ Տեխնիկական պահուստների մեծություն (նվազեցրած վերաապա-

հովագրողի մասնաբաժնի չափով)

(մեկ սուբյեկ-

տով) (բոլոր

սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ

սուբյեկ-

տով) (բոլոր

սուբյեկտ-

ներով) (մեկ

սուբյեկ-

տով) (բոլոր

սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր

սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ

սուբյեկ-

տով) (բոլոր սուբյեկտ-

ներով) (մեկ սուբյեկ-

տով) (բոլոր

սուբյեկտ-

ներով)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ամսվա ընթաց-

քում առավե-

լագույն հարա-

բերակ-ցություն X

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝

(Գործադիր տնօրեն) ___________________________

Գլխավոր հաշվապահ՝ ___________________________

Պատասխանատու ակտուար՝ ___________________________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։