Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-06-ից մինչև 2013-01-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-06Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11612168

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

16 մարտի 2012 թ.

ք. Երևան N 127-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հաստատել 2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի հավելվածի «15-րդ», «25-րդ» և «28-րդ» կետերը ուժը կորցրած ճանաչել:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար Մ. Վարդանյան

ՀաՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թվականի մարտի16-ի

թիվ 127-Ն հրամանի

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

Հ/հ Փոստային վճարման պետական նշանների անվանումը Քանակը Գործողության մեջ դնելու ժամկետը Անվանագինը

(դրամ) Տպաքանակը

(հատ)

1. Հայկական բանակի ստեղծման 20-ամյակը 2 նամականիշ I եռամսյակ 50 000 x 2 200

280

2. Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը 1 նամականիշ I եռամսյակ 50 000 350

3. Վեցերորդ նույնատիպ թողարկում 7 նամականիշ II եռամսյակ 10

25

50

70

100

120

280 500 000

500 000

500 000

1 000 000

500 000

1 000 000

600 000

4. Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 330 40 000

5. Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 280 40 000

6. Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան

125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 280 40 000

7. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 380 40 000

8. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը 1 նամականիշով ծրար II եռամսյակ 350 10 000

9. Միջազգային. Եվրոպա 2012. Այցելություն 1 նամականիշ II եռամսյակ 350 50 000

10. Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք Գեղաթերթիկ 1 նամականիշով II եռամսյակ 560 30 000

11. Կրոն. Էջմիածնի գանձեր 3 նամականիշ II եռամսյակ 200

220

450 40 000 x 3

12. Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 170 40 000

13. Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 170 40 000

14. Մանկական ֆիլատելիա 2 նամականիշ IV եռամսյակ 100

120 40 000 x 2

15. Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 220 40 000

16. Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա 1 նամականիշ III եռամսյակ 380 120 000

17. Սայաթ-Նովայի ծննդյան

300-ամյակը Գեղաթերթիկ 1 նամականիշով III եռամսյակ 560 30 000

18. Սպորտ. 30-րդ Օլիմպիական խաղեր. Լոնդոն 3 նամականիշ III եռամսյակ 170

200

230 40 000 x 3

19. Սպորտ. Հայաստանը՝ 2011 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն 2 նամականիշ III եռամսյակ 200

280 50 000 x 2

20. Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան Գեղաթերթիկ 4 նամականիշով III եռամսյակ 120

120

120

120 30 000

21. Հայաստանի ազգային պատկերասրահ 2 նամականիշ III եռամսյակ 220

280 40 000 x 2

22. Կրոն. Եկեղեցիներ Գեղաթերթիկ 3 նամականիշով III եռամսյակ 200

200

160 30 000

23. Հայկական մշակույթ. «Անուշ» օպերա 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 1 000

23.1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 230 40 000

23.2 Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 330 40 000

24. Պետական պարգևներ. Փառքի շքանշան. Մովսես Խորենացու մեդալ 1 նամականիշով միակողմանի 2 բացիկ IV եռամսյակ 240

240 1 000 x 2

25. (կետն ուժը կորցրել է 27.11.12 N 667-Ն)

26. Մշակութային օջախներ 1 նամականիշով 2 բացիկ IV եռամսյակ 240

240 1 000 x 2

27. Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 1 000

28. Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակը Գեղաթերթիկ 1 նամականիշով IV եռամսյակ 870 30 000

29. Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք 2 նամականիշ IV եռամսյակ 230

330 40 000 x 2

30. Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 300 40 000

31. Թադևոս Մինասյանցի ծննդյան

100-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 170 40 000

32. Մետաքսյա Սիմոնյան 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1 000

33. Հնագիտական գտածոներ. Աշխարհի ամենահին կոշիկը և կնոջ փեշը՝ Արենի -1, Մ.թ.ա. 3880-3800թթ. 2 նամականիշ IV եռամսյակ 300

300 40 000 x 2

34. Հետախույզներ 3 նամականիշ IV եռամսյակ 200

200

200 40 000 x 3

35. Սուրբ Սարգսի տոնը 1 նամականիշ IV եռամսյակ 280 40 000

36. Նոր Տարի և Սուրբ Ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 220 50 000

(հավելվածը փոփ. 30.05.12 N 286-Ն, լրաց. 11.07.12 N 355-Ն, փոփ. 01.08.12 N 416-Ն, 10.08.12 N 439-Ն, լրաց. 24.08.12 N 473-Ն, փոփ. 27.11.12 N 667-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։