ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 դեկտեմբերի 2012 թ. N 552-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողամասեր փոխադրել այլ նշանակության հողամասերի կատեգորիա` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները:
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2012 թվականի դեկտեմբերի 25-ի
N 552-Ն որոշման
Ց Ա Ն Կ
Երևան քաղաքում որոշ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության
N/N Կառուցապատող Հասցեն Հողամասի մակերեսը
/հեկտար/ Ներկայիս նպատակային նշանակությունը Առաջարկվող նպատակային նշանակությունը Ծանոթագրություն
1 2 3 4 5 6 7
1. «Պրոգրես» ՓԲԸ Նոր Նորք, Գյուրջյան N17 0,828 արդյունաբերական բնակավայր բնակելի կառուցապատում
2. «Վենեցիա Պլազա» ՍՊԸ Ավան, Աճառյան
N 40/9 1,47535 արդյունաբերական բնակավայր հյուրանոցային համալիրի կառուցում
3. «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ Նորագավիթ թաղամասին հարող տարածք 155,91 գյուղատնտեսական արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլն ջերմատների կառուցում,
ՀՀ կառավարության 03.05.2012թ.
N633-Ն որոշում, կետ 3
4. ՀՀ պաշտպանության նախարարություն Նոր Նորք, Մառի, Գալշոյանի և Թևոսյան փող. հատված 1,6475 Հատուկ նշանակության բնակավայր