Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2014-07-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-07-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2011 թվականի N 476-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում աշխատանքի և ծառայության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 21-ի N 476-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

հ/հ Պաշտոնների անվանումը Լրավճարի առավելագույն չափը (դրամ)

Բարձրագույն խմբի պաշտոններ

1 ՀՀ պետական պահպանության ծառայության պետ 42,442

Գլխավոր խմբի պաշտոններ

1 Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 162,577

2 Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 149,160

Ավագ խմբի պաշտոններ

1 Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 128,496

2 Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 122,048

3 Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 115,175

4 Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 108,186

Միջին խմբի պաշտոններ

1 Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 101,341

2 Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 94,374

3 Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 87,100

Կրտսեր խմբի պաշտոններ

1 Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 74,007

Զինվորական կոչում չունեցող պաշտոններ

1 Ազատ վարձու 39,682

(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։