ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1656-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1353-Ն որոշմամբ նախատեսված էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքերի (ID card reader) ներմուծման համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել 11.200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում մինչև 2012 թվականի ավարտը կատարել և ավարտել ֆինանսական բոլոր գործարքները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1656-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
այդ թվում`
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (11,200.0)
այդ թվում`
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (11,200.0)
այդ թվում`
01 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (11,200.0)
այդ թվում`
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (11,200.0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (11,200.0)
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ (11,200.0)
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (11,200.0)
այդ թվում`
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (11,200.0)
այդ թվում`
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ (11,200.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 11,200.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 11,200.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 11,200.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 11,200.0
ՀՀ կառավարություն 11,200.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1656-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական
ապահովության պետական ծառայություն
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Պետական կենսաթոշակային ապահովության ծրագրերի իրականացման ապահովում
Նկարագրությունը
Գործադիր իշխանության, պետական կառավարման կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների պահպանում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն)
1102
ԱԾ01
Քանակական Քաղաքականության փաստաթղթերի, ծրագրերի, հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում (փաստաթղթերի ընդհանուր թիվը)
Հանրային իրազեկում (միջոցառումների թիվը)
Քաղաքացիների ընդունելություն (մարդ)
Դիմումների և բողոքների ուսումնասիրում (թիվը)
Միջազգային համագործակցության շրջանակներում համաձայնագրերի, հուշագրերի, արձանագրությունների, ծրագրերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, տեղեկատվության, պարզաբանումների տրամադրում (փաստաթղթերի թիվը)
Համաձայնագրերի, պայմանագրերի, արձանագրությունների, ծրագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, տեղեկատվության, պարզաբանումների տրամադրում (փաստաթղթերի թիվը)
Միջգերատեսչական խորհրդատվություն և համագործակցություն, հանդիպումներ, քննարկումներ և համագործակցության այլ միջոցառումներ (միջոցառումների թիվը)
Ուղղակի ծառայություններ հանրությանը: Այլ կազմակերպություններին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում (կազմակերպությունների թիվը)
Հասարակայնության հետ հետադարձ կապի ապահովում. «Թեժ գիծ» ծառայություն» (հեռախոսազանգերի թիվը)
Ծրագրերի կառավարում/համակարգում, վերահսկողություն և մոնիթորինգ (ծրագիր)
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X (11,200.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
- Կենսաթոշակային ապահովության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան