Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1646-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ ենթակետով.

«25) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ և դրանցում բարձրացված խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներ:».

2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ ենթակետով.

«25) «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ և դրանցում բարձրացված խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներ» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված առաջարկություններն ու եզրակացությունները, ինչպես նաև դրանցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կայքէջում տվյալ նյութի տեղադրման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։