Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-09-13-ից մինչև 2001-06-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-06-05Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 սեպտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2000 թվականի N 563

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 166 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Կ Ա Զ Մ

«ԵրԵՎանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության ԵՎ «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար

Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախարար (համաձայնությամբ)

Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)

Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Կ. Բալայան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հ. Բաբուխանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Գ. Գասպարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Վ. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Մ. Մալխասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Ա. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ».

բ) որոշման վերնագրում և տեքստում «Կենտրոն էլեկտրացանց» բառերը փոխարինել «Կենտրոնական էլեկտրացանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։