Հոդված 7
Հոդված 7
1. Սույն ՓՀ-ն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերից մեկի կողմից վերջին գրավոր ծանուցման օրվանից:
2. Այն կգործի 1 (մեկ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը ՓՀ գործողության ժամկետի ավարտից առնվազն 90 (իննսուն) օր առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին ՓՀ գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Սույն ՓՀ-ի գործողության դադարեցումը ազդեցություն չի ունենա այն ծրագրերի և նախագծերի վրա, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախքան այն դադարեցնելու մտադրության մասին ծանուցումը:
Ստորագրված է Երևան քաղաքում 2011 թվականի դեկտեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն ՓՀ դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Հ ա վ ե լ վ ա ծ 1
Հայաստանի և Լիբանանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության ուղղություններ
Ա. Կանաչ շրջակա միջավայր
1) Գետավազանային բնապահպանական կառավարման պլաններ
2) Ջրային ռեսուրսների կառավարում
3) Պահպանվող տարածքների կառավարում
4) Բուսածածկի պահպանություն և վերականգնում:
Բուսածածկի (որի կայունությունը ենթակա է տարբեր գործոնների ազդեցության) պահպանության, մոնիտորինգի ու գնահատման, ինչպես նաև դրա վերականգնման համար անհրաժեշտ միջոցների հայթայթում ու տրամադրում: Այդ միջոցները ներառում են (սակայն չեն սահմանափակվում)` մոնիտորինգ, էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական կորուստների գնահատում, հետազոտություններ և ուսումնասիրություններ, ուսուցողական և կարողությունների զարգացման ծրագրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև ազդեցություն կրած տարածքների վերականգնման լավագույն միջոցների կիրառում:
Բ. Դարչնագույն/աղտոտված շրջակա միջավայր
1) Կոշտ թափոնների կառավարում
2) Վտանգավոր թափոնների կառավարում
3) Կեղտաջրերի կառավարում
4) Մաքուր տեխնոլոգիաներ և արտադրություն:
Գ. Բնապահպանական իրազեկում
Բնապահպանական քաղաքականության ոլորտի տեղեկատվության տարածում:
Այլ
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մայիսի 24-ին