Անցնել բովանդակությանը

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փոխըմբռնման հուշագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Համագործակցության ոլորտները

Կողմերը պայմանավորվում են սույն Հուշագրին համապատասխան իրականացնել համագործակցություն` հետևյալ ոլորտներում հանցագործությունների կանխարգելման, խափանման, բացահայտման և հանցագործների հայտնաբերման ուղղությամբ`

1. անդրազգային կազմակերպված հանցավորություն և ահաբեկչություն,

2. թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի մատակարարում, արտադրություն, պահպանում, տարածում, փոխադրում, առևտուր և չարաշահում և թմրամիջոցների արտադրության մեջ կիրառվող դեղամիջոցների և հիմնական քիմիական նյութերի մշակման և արտադրության ռեսուրսների վերացում,

3. շարժական գույքի, մշակութային և պատմական արժեքների ապօրինի շրջանառություն,

4. պետական պարտատոմսերի և արժեթղթերի, ճամփորդական փաստաթղթերի, արժույթների, վարկային քարտերի և այլ արժեքավոր փաստաթղթերի կեղծում,

5. փողերի լվացում և դրանից առաջացած եկամուտների օգտագործում,

6. մարդկանց, մասնավորապես կանանց և երեխաների, թրաֆիքինգ և անօրինական միգրացիա,

7. կիբերհանցագործություն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող այլ հանցագործություններ։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։