Հոդված 2
Հոդված 2
Համագործակցության ձևերը
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի խնդրանքով կամ իր սեփական նախաձեռնությամբ, սույն Հուշագրի 1-ին հոդվածի դրույթները կիրառելու համար կձեռնարկի հետևյալ միջոցառումները.
1. անդրազգային կազմակերպված հանցավորության մեջ ընդգրկված անձանց և խմբերի նույնացում ու տեղեկատվության փոխանակում,
2. տեղեկատվության փոխանակում յուրաքանչյուր Կողմի կամ երկու Կողմերի շահերի դեմ ուղղված անդրազգային կազմակերպված հանցավորության տարբեր դրսևորումների, ահաբեկչական և անդրազգային կազմակերպված հանցավոր այլ խմբավորումների կողմից կիրառվող միջոցների, սարքավորումների, գործելակերպի, դրանց կանխարգելման և հակազդման լավագույն փորձի վերաբերյալ,
3. տեղեկատվության փոխանակում Հուշագրում նշված հանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման վերաբերյալ օրենքների մասին,
4. փոխհամագործակցության կատարելագործման նպատակով` կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, սույն Հուշագրում նշված այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում մասնագիտացված փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպում,
5. յուրաքանչյուր Կողմի համապատասխան ծառայողների համար մասնագիտացված ուսումնական դասընթացների, սեմինարների և քննարկումների կազմակերպում,
6. թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների նոր տեսակների, ինչպես նաև շրջանառության ուղիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
7. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման և քննության վերաբերյալ նոր մեթոդների, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարում օգտագործվող տեխնիկական և այլ միջոցների վերաբերյալ փորձի փոխանակում,
8. տեղեկատվության փոխանակում յուրաքանչյուր Կողմի քաղաքացիների վերաբերյալ, ովքեր մյուս կողմի տարածքում կալանավորվել են հանցագործություն կատարելու համար,
9. հանցագործության բացահայտման ուղղությամբ գիտական համատեղ հետազոտությունների իրականացում,
10. ոստիկանության գործունեության ոլորտում կիրառվող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում,
11. Կողմերից մեկի խնդրանքով մյուս Կողմի իրավասու մարմինների կողմից միջոցների ձեռնարկում փնտրվող անձանց հայտնաբերման ուղղությամբ,
12. Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` Ինտերպոլի գործունեության շրջանակներում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ակտիվացում: