Հոդված 9
Հոդված 9
Ուժի մեջ մտնելը
Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամանակով:
Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել սույն Հուշագրի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով. այն դադարում է գործել ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո:
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ:
Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և կհանդիսանա դրա անբաժանելի մասը:
Ստորագրված է Երևան քաղաքում, 2012թ. հուլիսի 10-ին, համապատասխանաբար` արեգակնային 1391թ. ______________ 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, պարսկերենով և անգլերենով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հոկտեմբերի 30-ին