Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն Համաձայնագիրը դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելությունների անդամներ կամ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում տեղակայված միջազգային կազմակերպություննեում կամ միջազգային պայմանագրերով ստեղծված մարմիններում նշանակված ներկայացուցիչներ հանդիսացող՝ վավեր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին չի ազատում ընդունող պետության կողմից հավատարմագրման նպատակով նախքան ժամանումը մուտքի արտոնագիր ստանալու պահանջից:

2. Սույն Համաձայնագրի որևէ դրույթ չի մեկնաբանվում որպես 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով և 1963 թվականի ապրիլի 24-ի` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով սահմանված իրավունքների և պարտականությունների վրա ազդող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։