Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտի մասին Պայմանավորվող կողմերի վերջին ծանուցման ստացմանը հաջորդող 30-րդ օրը:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է կասեցնել սույն Համաձայնագրի կամ դրա մի մասի գործողությունը, մասնավորապես, հասարակական կարգի, ազգային անվտանգության կամ հանրային առողջության պահպանման նպատակներով, անօրինական ներգաղթի պատճառով:

Կասեցման որոշման մասին մյուս Պայմանավորվող կողմը ծանուցվում է նման որոշման ուժի մեջ մտնելուց առնվազն 72 ժամ առաջ: Սույն Համաձայնագրի գործողությունը կասեցնող Պայմանավորվող կողմը անհապաղ պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին կասեցման պատճառի վերացման մասին:

Կասեցումը չի տարածվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված այն անձանց իրավունքների վրա, ովքեր արդեն մուտք են գործել կամ գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` այդ մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում ուղարկելով: Սույն Համաձայնագիրը դադարում է ուժի մեջ լինել նման ծանուցման ստացմանը հաջորդող 90-րդ օրը:

Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի նոյեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, նորվեգերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 15-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։