Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Այդ դեպքում, սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է ծանուցումը մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի գործողության վավերականության դադարեցումը չի խոչընդոտում արդեն իսկ համաձայնեցված կոնկրետ նախաձեռնությունների իրականացումը, քանի դեռ Կողմերը չեն բանակցել դրանց կասեցման վերաբերյալ։

Ստորագրված է ք. Երևանում 2012 թվականի ապրիլի 3-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը՝ հայերենով, բուլղարերենով և անգլերենով, ընդ որում՝ երեք տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի կիրարկման ժամանակ դրա դրույթների մեկնաբանման մասով Կողմերի միջև հակասությունների դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հուլիսի 17-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։