Հոդված 2
Հոդված 2
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը ընդգրկում է մասնավորապես հետևյալ ուղղությունները.
1. Սոցիալական ապահովության և կենսաթոշակային ոլորտները կարգավորող օրենսդրություն։
2. Սոցիալական համագործակցություն ոչ պետական կազմակերպությունների հետ։
3. Աշխատանքային հարաբերություններ և դրանց օրենսդրական հիմքերը, աշխատանքային վեճերի կարգավորման ուղիներ։
4. Աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանության մեխանիզմներ` աղքատության և սոցիալական մեկուսացման դեմ։
5. Զբաղվածության ազգային ռազմավարություն, աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության իրականացման մեխանիզմներ, ազգային աշխատաշուկայի պաշտպանություն։
6. Աշխատուժի մասնագիտական որակավորում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև տարեցների մասնագիտական որակավորում։
7. Պաշտպանություն գործազրկության դեպքերից և զբաղվածության խթանում, երիտասարդների զբաղվածություն և խոցելի խմբերի ինտեգրում աշխատաշուկա։
8. Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում։
9. Պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայությունների տրամադրում մասնագիտացված հաստատություններում և համայնքներում։
10. Երեխաների պաշտպանություն և սոցիալական աջակցության տրամադրում երեխաներին ու նրանց ընտանիքների անդամներին։
11. Հաշմանդամների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում։
12. Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ։
13. Պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի իրականացման և ծախսված միջոցների նկատմամբ ներքին աուդիտի անցկացման ապահովում։
14. Փորձագիտական աջակցություն` մարդկանց ազատ տեղաշարժի, սոցիալական քաղաքականության և զբաղվածության բնագավառների օրենսդրական ակտերի ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցման և պրակտիկ իրականացման գործընթացին:
15. Այլ ուղղություններով, որոնց շուրջ Կողմերը համաձայնության կգան: