Հոդված 3
Հոդված 3
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով.
1. Օրենսդրության, գիտական հրապարակումների, հետազոտական և այլ փաստաթղթերի փոխանակում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։
2. Ճանաչողական այցեր։
3. Համատեղ սեմինարներ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
4. Փորձագետների մասնակցությունը խորհրդաժողովներին և Կողմերից յուրաքանչյուրի տարածքում տեղի ունեցող այլ միջազգային միջոցառումներին։
5. Հայ փորձագետների վերապատրաստման իրականացում Սոֆիայում` Մարդկային ռեսուրսների զարգացման և տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոնում` նախապես համաձայնեցված թեմաներով: Անհրաժեշտության դեպքում, հայաստանյան կողմը նախատեսում է ֆինանսական աջակցություն՝ ԱՄԿ տեխնիկական աջակցության ներքո: