Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 1175-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 դեկտեմբերի 2012 թ. N 1175-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՏԻՐԱՄԱՅՐ ԱՐՀԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀՄԴ-ԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 2311-«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 11-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 47/2 եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. «ՏԻՐԱՄԱՅՐ ԱՐՀԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀՄԴ-ԻՆ տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, միջնակարգ հանրակրթության հիմքով, 1 տարի ուսուցման տևողությամբ, սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերով՝ 2311-«Հասարակական սնունդ» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։